Դեղամիջոցներ
Ակտիվացված ածուխ
Ակտիվացված ածուխը լայնորեն կիրառվում է բժշկության մեջ որպես ունիվերսալ դեղամիջոց, որը չեզոքացնում է օրգանիզմում թունավոր նյութերի ազդեցությունը: Այն պատրաստում են բնական հումքից` բարձր ջերմաստիճանի տակ (մինչև 10000С):
Ստացված նյութը գրեթե ամբողջությամբ բաղկացած է ածխածնից, ունի արտահայտված ծակոտկենություն ու հրաշալի ադսորբացնող ու խթանող հատկություն:
Կիրառումը
Բոլոր դեղերի նման, ակտիվացված ածուխը ևս ունի մի շարք ցուցումներ, հակացուցումներ ու կողմնակի ազդեցություն:
Ակտիվացված ածուխ (ա/ա) խորհուրդ է տրվում օգտագործել փորլուծի, գազառաջացման ու այն հիվանդությունների դեպքում, որոնք ուղեկցվում են աղիքներում խմորման պրոցեսով, ասթմայով ու ատիպիկ դերմատիտով: Ա/ա-ն օգտագործում են նաև դեղամիջոցներով,ալկալոիդներով, սննդային ու արդյունաբերական թույներով թունավորումների դեպքում:
Ա/ա ընդունում են 10 կգ-ին 1 հաբ հաշվարկով (1 հաբը` 25 գ) : Ընդունման առավելագույն տևողությունը 10 օր է:
Քանի որ ա/ա-ի սորբենտ հատկությունը կարող է նվազեցնել մյուս դեղամիջոցների ազդեցությունը, խորհուրդ է տրվում այն ընդունել մյուս դեղամիջոցներից զատ, գոնե մեկ ժամ ընդմիջում տալով ընդունման արանքում: Ա/ա-ի չափաբաժինը և ընդունման տևողությունը պետք է բժիշկը նշանակի: Այս դեղամիջոցի կողմնակի երևույթներից են փորկապությունը կամ հակառակը` լուծը: Երկարատև կիրառման դեպքում օրգանիզմում վիտամինի, հորմոնների, ճարպերի ու սպիտակուցների պակաս է դիտվում , իսկ արտաթորանքը գույն է ստանում: Ա/ա-ը հակացուցված է ստամոքսաղիքային տրակտի, հատկապես` արյունահոսությամբ ուղեկցվող խոցային հիվանդությունների դեպքում:
Նիհարելու միջո՞ց
Ա/ա- ի օգտագործումը, ի դեպ, ոչ մի ազդեցություն քաշի վրա չի ունենում, այսինքն` բռերով ածուխ կուլ տալով` երբեք կամ գրեթե անհնար է նիհարել: Սակայն ա/ա-ն կարող է հրաշալի մաքրել աղիքներն ու օրգանիզմից դուրս բերել զանազան թույներ: Ուստի սննդակարգերի կողքին նշվում է նաև ա/ա միջոցով նիհարելու մեթոդը (թյուրիմացաբար): Համեմատաբար վերջերս` 10 տարի առաջ, սկսեցին ա/ա կիրառել որպես սննդակարգի բաղկացուցիչ: Սակայն վաճառքում հայտնված ամենատարբեր սորբենտների պատճառով մոռացան ա/ա-ի մասին: Չնայած հատկապես ա/ա-ն է լավագույն զտող միջոցը, իսկ դրա կիրառման ոլորտը լայն է: Կենցաղում հիմնականում փայտածուխ է կիրառվում ջրի ու օդի մաքրման համակարգերում, իսկ դեղագործական նպատակով կիրառվում է նաև տորֆ ու քարածուխ, ինչպես նաև բուսական այլ հավելիչներ:
Իր ծակոտկեն մակերեսի շնորհիվ ա/ա-ն կլանում, հավաքում է թունավոր նյութերն ու դուրս բերում օրգանիզմից,այդ իսկ պատճառով էլ այն լայնորեն կիրառվում է բժշկության մեջ: Արդեն հասկանալի է, որ ա/ա-ն նիհարելու գործում անմիջական ազդեցություն չունի, այլ ընդամենն օգնում է մի քանի կգ գցել զուտ օրգանիզմը խարամներից ու անպետք նյութերից մաքրելու եղանակով: Ա/ա-ն դուրս է բերում խարամները, նվազեցնում մետեորիզմը: Մասնագետներն այն առաջարկում են կիրառել որպես սննդակարգին օգնող միջոց:
Ա/ա-ի կիրառման դեպքում պետք է բացառել ալկոհոլը, աղը, շաքարը, ալյուրից պատրաստված մթերքն ու կոնֆետը: Սննդակարգի համալիրում ճիշտ է նաև մաքրող հոգնաներ անելը: Այսինքն` սննդաբաժնից հանելով վերը նշված մթերքները, ընդունելով ա/ա-ն և մաքրող հոգնաներ անելով` կարելի է լավ արդյունքի հասնել:
Եթե որոշել եք սննդակարգին զուգահեռ օգտագործել նաև ակտիվացված ածուխ, ապա կուրսը պետք է տևի 10 օր, դրանից հետո հարկավոր է անպայման 10-օրյա դադար տալ:
Պետք է հիշել, որ ակտիվացված ածուխը խոչընդոտում է աղիքներում որոշ վիտամինների ու հանքանյութերի ներծծումը: Հետևաբար դրա երկարատև կիրառումն անթույլատրելի է. այն կարող է թունավորման պատճառ դառնալ, սրտխառնոց ու ավիտամինոզ առաջացնել:
Ինքնաներշնչումը հզոր ուժ է ու շատ մարդիկ նիհարում են` անկեղծորեն հավատալով ընտրված միջոցի ազդեցությանը: Ընդ որում, այնքան էլ կարևոր չէ, թե ինչ միջոց է այն:
Իհարկե, ակտիվացված ածուխը իսկապես էլ օրգանիզմը խարամներից մաքրելու լավ միջոց է: Սակայն այն նիհարելուն չի օգնում. դրա համար հարկավոր է քաշը գցելու լուրջ մարտավարություն մշակել. այն ժամանակ ածուխը հուսալի օգնական կդառնա: Եթե որոշել եք ածուխ ընդունել, ապա դա կատարեք բանաձևին համապատասխան` 10 կգ-ին` մեկ հաբ:
Կարդացեք նաև
Անտիբիոտիկների շնորհիվ բազում կյանքեր են փրկվել և փրկվում: Բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դրանք պետք է նշանակվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Որովհետև՝ ոչնչացնելով վտանգավոր բակտերիաներին...
1975 թվականին ԱՄՆ – ԽՍՀՄ բժշկա-կենսաբանական հատուկ համագումարին քննարկվեցին որոշ խմբի միացություններ, որոնք ունակ են քիչ քանակով առաջացնել արտահայտված ֆիզիոլոգիական արդյունք...
Ստենոկարդիան հանկարծակի առաջացող սրտի ցավի նոպան է: Այն անցկացնելու համար նիտրոգլիցերին է ընդունվում, որը դեղատներում վաճառվում է 0,5 մգ հաբերի ձևով: Առկա է նաև 1%-անոց սպիրտային լուծույթը...
Ե՞րբ է հնարավոր հղիություն` ծննդաբերությունից հետո:
Ծննդաբերությունից հետո յուրաքանչյուր կնոջ համար կրկին հղիանալու ժամկետն անհատական է, որովհետև...
Առաջին հայացքից անվտանգ թվացող և անհարմարավետության ժամանակ այդքան անհրաժեշտ ցավազրկողները կարող են օրգանիզմին լուրջ վնաս հասցնել։ Տանջալի զգացողություններով հիվանդը ձգտում է ձերբազատվել դրանցից։ Բացի այդ, ոչ բոլոր ցավերն է հնարավոր...
Եթե Դուք տարբեր հիվանդությունների պատճառով՝ ալերգիա, շիզոֆրենիա, արթրիտ, խոցային խնդիրներ և այլն, դիմում եք զանազան դեղորայքային միջոցների ընդունման, բայց դրանք ոչ միշտ են օգնում, ապա պատճառն այն է, որ դեղերը ճիշտ չեն ընդունվում...
2018 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գրանցված հակավարակային (այդ թվում հակաբիոտիկներ), հսկվող և հորմոն պարունակող դեղերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպության կողմից տրված...
Էկտոին. յուրահատուկ նյութի հիմքի վրա ստեղծված նորարարական միջոց ալերգիկ ռինիտի կանխման համար ՝ մեծերի և 2-ից բարձր տարիքի երեխաների համար...
Իտալական «ՖԱՐՄԱ-ԴԵՐՄԱ» ընկերությունը Հայաստանի շուկայում ներկայացնում է առողջությանն ուղղված բնական բաղադրիչներով իր նորարարական արտադրանքները...
Մարմնի ջերմաստիճանի բարձրացման պատճառները բազմազան են՝ տարրական մրսածությունից և վարակից սկսած մինչև ներզատիչ և անոթային համակարգի խնդիրներ: Բարձր ջերմությունը կարող է լուրջ վտանգ ներկայացնել...
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետությունում դեղերի քաղաքականությանը...
Դեղեր ընդունելիս որոշ մթերքներ չի կարելի ուտել, դրանք կարող են ո՛չ միայն նվազեցնել դեղերի ազդեցությունը, այլեւ կողմնակի ազդեցություններ առաջացնել, պարզել են գիտնականները...
Պարացետամոլի մասին, հավանաբար, բոլորն են լսել. այն աշխարհում ամենահաճախ գործածվող դեղերից է։ Արդեն 50 տարի է՝ պարացետամոլ կարելի է գտնել գրեթե բոլոր դեղատներում։ Բայց արդյո՞ք այն արդյունավետ է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն